Ընթանում է Բագրատ Սրբազանի «Ինքներս մեզ հաղթելով» գրքի շնորհանդեսը։
«Ani Grand Hotel»-ում Newmag-ը ներկայացնում է Սրբազան Պայքարի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի «Ինքներս մեզ հաղթելով» գրքի շնորհանդեսը։
Ի՞նչ պետք է անի Հայոց եկեղեցին պետական կառավարման համակարգի և ազգային ինստիտուտների բարելավման համար, ինչպե՞ս պետք է պետությունն օգտագործի եկեղեցու ներուժն ու հավատի ուժը․ այս հարցերին է անդրադարձել Բագրատ Սրբազանը։