Հետևեք մեզ։

Ադրբեջանի մտահոգությունների ամենաուղիղ ճանապարհը խաղաղության պայմանագրի ստարագրումն է. Միրզոյան

13:42, 26 մայիս 2025
Ադրբեջանի մտահոգությունների ամենաուղիղ ճանապարհը խաղաղության պայմանագրի ստարագրումն է. Միրզոյան

  Ադրբեջանի մտահոգությունների ամենաուղիղ ճանապարհը խաղաղության պայմանագրի ստարագրումն է. այս մասին Ֆանսիայի արտգործանախարարի հետ համատեղ ասուլիսին ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

Արարատ Միրզոյանը շեշտեց, որ եթե Բաքուն իսկապես մտահոգվում է, թե Հայաստանի Սահմանադրությունը «տարածքային պահանջներ է պարունակում» Ադրբեջանի նկատմամբ, ապա այդ խնդրի լուծումը համաձայնագրի ստորագրումն է:

«Եթե Ադրբեջանի մտահոգություններն անկեղծ են, այս դեպքում այդ մտահոգությունների ամենաուղիղ ճանապարհը խաղաղության պայմանագրի ստորագրումն է, որովհետև պայմանագիրը ստորագրելուց հետո պիտի վավերացման գործընթաց անցնի՝ պետք է դիմել ՀՀ սահմանադրական դատարան, որն աշխարհում միկ կառույցն է, որ կարող է մեկնաբանել երկրի Սահմանադրությունը»,-ասաց նա:

Վերլուծական

Ամենաընթերցվածները