Հետևեք մեզ։

Մխչյանի ու Մերձավանի դպրոցների տնօրեններն ազատված են, առանց տեսախցիկների հանդիպել եմ աշխատակազմերի հետ. Ժաննա Անդրեասյան

19:02, 26 մայիս 2025
Մխչյանի ու Մերձավանի դպրոցների տնօրեններն ազատված են, առանց տեսախցիկների հանդիպել եմ աշխատակազմերի հետ. Ժաննա Անդրեասյան

Ես այցելել եմ և Մերձավանի և Մխչյանի դպրոցներ և առանց տեսախցիկների հանդիպել եմ աշխատակազմերի հետ։ Այս մասին քաղաքացիների հարցերին պատասխանելիս ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

 

«Մխչյանի պարագայում փորձել եմ նաև բազմաշերտ հասկանալ իրավիճակը և մենք այստեղ բոլոր անհրաժեշտ քայլերը կձեռնարկենք: Դպրոցի կողմից թերացումները հետևանքներ են ունենալու, արդեն իսկ տնօրենը աշխատանքից ազատված է։

 

ինչ վերաբերում է Մերձավանին, այստեղ շատ մեծ աշխատանք ունենք անելու: Այստեղ էլ ունենք տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի փոփոխություն և անհրաժեշտ բոլոր քայլերը իրականացվելու են։ Մի բան ակնհայտ է, այն, ինչ տեղի է ունեցել չպիտի կրկնվի»,– ասաց նա։

Վերլուծական

Ամենաընթերցվածները