Բաքվում այսօր շարունակվել է հայ գերիների, այդ թվում՝ Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության «դատավարությունը»: Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի համար նոր փաստաբան են նշանակել, ինչի դեմ նա չի առարկել:
Այդ շոուի ընթացքում ցուցադրվել է հայերեն լեզվով տեսանյութ Մարտակերտի ազատագրման 19–րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառման մասին, որտեղ Բակո Սահակյանը հայտարարում է Մարտակերտի ազատագրմանը մասնակցած նախկին մարտիկներին մեդալների և պարգևների հանձնման մասին:
Արցախի նախկին նախագահին հարցեր են ուղղել այդ տեսանյութի վերաբերյալ։