Մոսկվայում անվտանգության հարցերով համաժողովին Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև առանձին բանակցություններ չեն նախատեսվում, «Ինտերֆաքս»-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շևցովը։
«Եթե խոսքը Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի միջև պաշտոնական եռակողմ հանդիպումների մասին է, ապա դա նախատեսված չէ։ Միջոցառման ծրագիրը շատ հագեցած է, այն չի ներառումլրացուցիչ նեղ բանակցային ձևաչափեր», – ասել է Շևցովը։