ԱՄՆ պետքարտուղարության Ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի հարցերով փոխպետքարտուղարի տեղակալ Ջեյքոբ ՄաքԳին Հայաստան կատարած այցի շրջանակում մասնակցել է ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից կազմակերպված «Երևանյան երկխոսություն» երկրորդ միջազգային համաժողովին: Այս մասին հայտնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը։
«Համաժողովը կարևոր հարթակ է՝ անդրադառնալու համընդհանուր մարտահրավերներին և վերահաստատելու համագործակցությունը խորացնելու հանձնառությունը։ Կրոնական ազատությունների հարցերով քննարկմանը փոխպետքարտուղարի տեղակալ ՄաքԳին հանդես եկավ որպես բանախոս»,-այս մասին ասվում է հաղորդագրությունում։