Փողոցային պայքարը չի դադարել, ավելի մեծ ծավալներով դուրս գալու, հետագա քայլերի մասին Բագրատ Սրբազանը մոտ օրերս կհայտարարի։ Այս մասին ԱԺ–ում`լրագրողների հետ զրույցում, նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
Գառնիկ Դանիելյանն ասաց, ոու «Հայաստան» դաշինքը որևէ կաշկանդվածություն չունի փողոցային պայքարին աջակցելու, առաջնորդելու, առաջին շարքերում լինելու։
Անդրադառնալով նրան, որ Բագրատ Սրբազանը հայտարարել է, որ շարունակելու է պայքարը, հրապարակն առաջնորդ ունի և այդ առաջնորսն ինքն է, Գառնիկ Դանիելյանն ասաց. ««Բագրատ Սրբազանը շարունակելու է շարժումն առաջնորդել։ համենայնդեպս, իմ անունից կարող եմ ասել, որ ես Սրբազանի կողքը կանգնել եմ, ոչ մի տարաձայնություն չկա, հակառակը, մենք համատեղ աշխատանք ենք տանում այդ ուղղությամբ, ակտիվ ներգրավվելու ենք այդ գործին։ Բագրատ Սրբազանը ինքը պիտի որոշի՝ այսուհետև ինքը հանդիսանում է թեկնածու, թե ոչ»: