Հետևեք մեզ։

Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Մարատ Սևոյանը

13:37, 29 մայիս 2025
Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Մարատ Սևոյանը

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ՝ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Մարատ Սևոյանը։

Այս մասին տեղեկացրել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառման միջոցով; 

Ապրիլի 30-ին Նոր Նորքի թաղապետարանում ծեծկռտուք էր տեղի ունեցել Նոր Նորք վարչական շրջանի այդ ժամանակվա ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանի մասնակցությամբ։ Թաղապետարանի մի խումբ աշխատակիցներ, այդ թվում՝ վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը, ծեծի էին ենթարկել ակտիվիստ Արթուր Չախոյանին։  Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել, մեղադրանք է առաջադրվել 6 անձի, այդ թվում՝ Տիգրան Տեր-Մարգարյանին, ակտիվիստ Արթուր Չախոյանին և Երևանի ավագանու անդամ Մեսրոպ Մանուկյանին։ Նրանց նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելք խափանման միջոցը։ 

Տիգրան Տեր-Մարգարյանը վարչական շրջանի ղեկավարի պաշտոնից հրաժարականի դիմում էր ներկայացրել հայտնի ծեծկռտուքից օրեր անց։ 

 

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները