Ադրբեջանից պարզաբանում ենք ուզել, իրենք հրաժարվել են, որ դա իրենք են արել. այս մասին Ազգային ժողովում՝ լրագրողի հարցին, թե Խոզնավարում բնակելի տան ուղղությամբ են կրակել ադրբեջանցիները, ասաց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
Հիշեցնենք, որ այսօր՝ ժամը 01:00-01:15-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տուն։ Տուժածներ չկան: