Հետևեք մեզ։

2016-ին ես եղել եմ բանակի հրամանատարը և առաջին անգամ եմ նման բան լսում․ Լևոն Մնացականյանի արձագանքը՝ Բաքվի «դատարան» տարված կեղծ վկային

22:28, 29 մայիս 2025
2016-ին ես եղել եմ բանակի հրամանատարը և առաջին անգամ եմ նման բան լսում․ Լևոն Մնացականյանի արձագանքը՝ Բաքվի  «դատարան» տարված կեղծ վկային

Բաքվում կայացել է հայ գերիների, այդ թվում՝ Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության «դատավարության» հերթական նիստը: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Բռնապետության լրատվամիջոցները Ալիևի կազմակերպած շոուից որոշակի հատվածներ են հրապարակել։

Դատարան կոչվող սենյակ են տարվել կեղծ տուժողներ, որոնք իբրև թե տուժել են 2016-ի քառօրյա պատերազմից։ Նրանց չեն կարողացել պատասխանել հայ գերիների տարրական հարցերին։ 

Կեղծ վկաներից մեկը պատմել է, թե իբրև  հայկական կողմը «զանգվածային թունավորում առաջացնող 2 հազար ասեղով լցոնված զինամթերք է կիրառել» իրենց դեմ։

Ադրբեջանցու հորինածին ի պատասխան գեներալ Լևոն Մնացականյանը հայտնել է, որ 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում զբաղեցրել է Արցախի բանակի հրամանատարի պաշտոնը  և առաջին անգամ է նման բան լսում։
 
«Ես մասնակցել եմ 2016 թվականի գործողությանը և եղել եմ բանակի հրամանատարը։ Անկեղծ ասած, առաջին անգամ եմ լսում, որ տեղի ունեցած լինի այն, ինչ ներկայացվեց այստեղ»,-ասել է գեներալը։
 
Մեկ այլ ստախոս էլ հայտնել է, թե իբր հայկական կողմը  գնդակոծել են Ալխանլ գյուղը, որտեղ ապրում էր իբրև։ Դավիթ Բաբայանը հարցրել է, թե այդ գյուղի բնակչությունը որքան էր։ Բնականաբար ադրբեջանցին պատասխան չի ունեցել։

Վերլուծական

Ամենաընթերցվածները