Միացյալ Նահանգները և Իրանը կարող են մոտ ապագայում համաձայնության գալ Թեհրանի միջուկային մշակումների շուրջ առաջացած վեճը լուծելու համար։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Նրանք կնախընտրեին համաձայնության գալ։ Եվ ես կարծում եմ, որ դա կարող է տեղի ունենալ ոչ այնքան հեռավոր ապագայում», - ասել է նա Սպիտակ տանը կայացած մամուլի ասուլիսում, որը տեղի է ունեցել ԱՄՆ կառավարության արդյունավետության դեպարտամենտի (DOGE) համակարգող Էլոն Մասկի հետ, ով վերադառնում է մասնավոր հատված։ Թրամփը մեկնաբանել է Իրանի և Միացյալ Նահանգների միջև համաձայնության հասնելու հեռանկարները։