Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հերքում է պահանջում «Ժողովուրդ» օրաթերթի «40 հազար դոլար բանկային ավանդ, 32 մլն տարեկան եկամուտ. ինչ է հայտարարագրել նախարար Ավանեսյանը» վերտառությամբ հոդվածի համար։
Առողջապահության նախարարը գրել է․
«Պահանջում եմ հերքում։
Չգիտեմ «ժողովուրդ» օրաթերթում ինչ են օգտագործում «հոդված» գրելուց առաջ, բայց բառերի կույտից երևում է, որ սթափ չեն եղել. ներելի է, բայց պահանջում եմ հերքում:
Ես 2018 թվականից հետո որևէ գույք, բաժնետոմս, շահաբաժին կամ ավտոմեքենա ձեռք չեմ բերել, այլ հակառակը` վաճառել եմ մինչև 2018թ. ունեցածս գույքը և այդ գումարը դրված է բանկում` որպես ավանդ:
Այս ամենը հստակ հայտարարագրված է, բավական է ստեր թողարկելով` ձեզ օրաթերթ հորջորջեք:
Հա ու չեմ նեղվում, որ տիկին Թովմասյանի չափ շնորհք չեմ ունեցել 3 բնակարան գնելու»։