«Պատրոն Դավոյին»` գործարար Դավիթ Գալստյանին պատկանող ՍՊԸ-ն Հայաստանին մոտ 30 մլն ՀՀ դրամի ավիացիոն տեխնիկա է նվիրում ․ «Որպես նվիրատվություն գույք ընդունելու և ամրացնելու մասին» համապատասխան որոշման նախագիծն ընդունվեց կառավարության այսօրվա նիստում։
«ԼԵՅԱ» ընկերության տնօրենը պաշտպանության նախարարին ուղղված գրությամբ ցանկություն է հայտնել պաշտպանության նախարարությանը նվիրել «ԼԵՅԱ» և «Ռոյալսիս Էնջիներինգ» ընկերություններին պատկանող՝ ընդհանուր 30 միլիոն դրամ արժեքով ավիացիոն տեխնիկական ունեցվածքը՝ ԶՈւ կարիքների համար օգտագործելու նպատակով։