Հետևեք մեզ։

Երբ ելույթ ունենամ, և հնչի Քոչարյանի անունը, ասելու եմ՝ «կաշառակեր Ռոբերտ Քոչարյանը»․ Փաշինյան

10:18, 05 հունիս 2025
Երբ ելույթ ունենամ, և հնչի Քոչարյանի անունը, ասելու եմ՝ «կաշառակեր Ռոբերտ Քոչարյանը»․ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստում անդրադառնալով մամուլի հրապարակումներին, որ ինքը քոլեջի շենք է նվիրել դստերը՝ նշեց․ «Քանի որ այս ապօրինի գույքի բռնագանձման 4 ուղղություններն ակտիվացել են, իրենք մի խնդիր ունեն՝ ցույց տալու, որ մենք իրենց նման ենք։ Իրենք արդեն չեն էլ փորձում ապացուցել, որ իրենք թալանչի, սրիկա, ստահակ չեն։ Իրենք հիմա ուրիշ խնդիր են դրել»։

Անդրադառնալով ֆրանսիական լրատվամիջոցի հրապարակմանը, որ ինքը Ֆրանսիայում 3 մլն–ով տուն է գնել՝ Փաշինյանն արձագանքեց․ «Մի երկու հատ դաշնակ–մաշնակ կա Ֆրանսիայում, տանում են 3 եվրոյով կայք են բացում մի շաբաթանոց, մեջն ինչ զառանցանք ասես դնում, ու դե, արի ապացուցի։ Էս մարդիկ «քոչարյանասերժական ստահակ» զանգված են։ Մենք կոռեկտություն պահելով՝ սխալվում ենք։

«Երբ ելույթ ունենամ, և հնչի Քոչարյանի անունը, ասելու եմ՝ «կաշառակեր Ռոբերտ Քոչարյանը»»,-նշեց Փաշինյանը։

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները