Հետևեք մեզ։

Վահագն Խաչատուրյանը հանդիպել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի աշխատակազմի հետ

12:24, 06 հունիս 2025
Վահագն Խաչատուրյանը հանդիպել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի աշխատակազմի հետ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը «Հայաստան» համահայկական հիմնադրամի աշխատակազմի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանի պաշտոնեական լիազորությունների դադարեցման առթիվ հանդիպել է Հիմնադրամի աշխատակազմի ներկայացուցիչների հետ:

Հանդիպման ընթացքում նախագահը շնորհակալություն է հայտնել Հայկակ Արշամյանին հիմնադրամում ծավալած գործունեության համար: Հանրապետության նախագահը շնորհավորել է Արշամյանին Հունգարիայում Հայաստանի դեսպան նշանակվելու կապակցությամբ և արդյունավետ աշխատանք մաղթել դիվանագիտական առաքելության ընթացքում:

Նախագահ Վահագն Խաչատուրյանն իր շնորհակալությունը և պատրաստակամությունն է հայտնել Հիմնադրամի աշխատակազմին հնարավորինս աջակցել Հիմնադրամի գործունեությանը՝ բնականոն աշխատանքը և ընթացիկ բոլոր ծրագրերը հավուր պատշաճի իրականացնելու համար:

Վերլուծական

Ամենաընթերցվածները