Հետևեք մեզ։

Լևոն Զուրաբյանի հիշեցումներն ու պատասխանը Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)

13:09, 08 հունիս 2025
Լևոն Զուրաբյանի հիշեցումներն ու պատասխանը Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը պատասխանել է  Նիկոլ Փաշինյանին, ով Լևոն Տեր-Պետրոսյանին մեղադրել է ընտրակեղծարարության հիմքը դնելու մեջ:

Լևոն Զուրաբյանը գրել է.

«Նիկոլ Շնաբերանին լավագույնը կպատասխանի Նիկոլ Ազնվազարմը: 

Ահա նրա պատասխանը այն հարցին, թե երբ է դրվել ընտրակեղծիքների հիմքը, որը Նիկոլ Փաշինյանը տվել է Նվեր Մնացականյանին տրված հարցազրույցի ժամանակ:

Ուշադրություն դարձրեք Նիկոլի երկու  հավաստիացումներին.

 1. «Գիտեք ինչ, ես խնդրում եմ իմ ազնվությունը կասկածի տակ մի դրեք, որովհետև ես միշտ ազնիվ եմ»:

2. «Ես ընդհանրապես սովոր եմ, պատասխանատու եմ իմ ասած ցանկացած խոսքի համար»:

Հիմա դուք դատեք, թե ում պիտի հավատանք` Նիկոլ Շնաբերանին, թե` Նիկոլ Ազնվազարմին: Ահա սղագրած տեքստը.

«– Քո նկարագրածի հիմքը ե՞րբ է դրվել:


– Ինչի՞ հիմքը։


– Ապօրինի իշխանություն, ապօրինի ընտրություններ․․․


– Այս ավազակապետական համակարգի հիմքը դրվել է 1999 թվականի հոկտեմբերի 27-ից հետո։


– Մի քիչ էլ հետ գնա։


– Դուք գուցե հետ գնալու ցանկություն ունեք, ես պատասխանում եմ Ձեր հարցին։


– Ես ուզում եմ, որ դու ազնիվ գտնվես։ Մի քիչ էլ հետ գնա։


– Գիտեք ինչ, ես խնդրում եմ իմ ազնվությունը կասկածի տակ մի դրեք, որովհետև ես միշտ ազնիվ եմ, և ես պատասխանում եմ Ձեր հարցին։ Դուք ինձ հարցնում եք՝ երբ է դրվել հիմքը։ Ես ասում եմ՝ հիմքը դրվել է 1999 թվականի հոկտեմբերի 27-ից հետո։ Եվ այս իշխանությունը, ավազակապետական այս համակարգը, ուղղակիորեն ծնվել է հոկտեմբերի 27-ին՝ Նաիրի Հունանյանի ձեռքով։
Այսօր հոկտեմբերի 27-ի գործով այդ նույն մեղադրյալները, որոնց նկատմամբ ապօրինի կերպով քրեական գործերը կարճվել են, գտնվում են իշխանության ամենավերին օղակներում։ Նաիրի Հունանյանի ընկերները այսօր ղեկավարում են Հանրային հեռուստաընկերությունը և ամեն օր մարդկանց ուղեղները լվանում են հունանյանական գաղափարներով։


– Եկեք այնպես չանենք, որ մարդկանց վիրավորենք։ Սահմանը չանցնենք։


– Գիտեք, ես Ձեզ ասեմ, որ ես ընդհանրապես սովոր եմ, պատասխանատու եմ իմ ասած ցանկացած խոսքի համար»»:

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները