Հետևեք մեզ։

Բանկային համակարգը և շինարարությունը բարձր աճի տեմպեր են ունեցել վերջին տարիներին․ ՊԵԿ նախագահ

09:15, 09 հունիս 2025
Բանկային համակարգը և շինարարությունը բարձր աճի տեմպեր են ունեցել վերջին տարիներին․ ՊԵԿ նախագահ

Հավաքագրված հարկային եկամուտներն այս տարվա առաջին հինգ ամսում՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ ավելացել են 14.4 տոկոսով: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնեց ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2024 թվականի պետական բյուջեի կատարման արդյունքների մասին հաշվետվության ներկայացմանը: 

«Հավաքագրումներին արդեն մեծ տեմպ ենք հաղորդել: Հունվար–մայիսին մոտավորապես 142 մլրդ դրամով ավելացում կա, որը 14.4 տոկոսով աճ է ենթադրում՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ»,–ասաց Հակոբյանը՝ շնորհակալություն հայտնելով բոլոր հարկ վճարողներին: 

Ըստ ՊԵԿ նախագահի՝ դա նաև առաջանցիկ է տնտեսական աճի տեմպերից, ինչը նշանակում է, որ հարկեր–ՀՆԱ ցուցանիշի տեսանկյունից արդեն բարելավումները սկսվել են:

Նա նաև տեղեկացրեց, որ երկու ոլորտ կա՝ բանկային համակարգը և շինարարությունը, որոնք բարձր աճի տեմպեր են ունեցել վերջին տարիներին: Դրանց հարկային մուտքերն ավելի շատ նկատվում են այս տարի:  

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները