ՀՊՏՀ ռեկտոր է ընտրվել Արմեն Գրիգորյանը
ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնը թափուր էր մնացել նախկին ռեկտոր Դիանա Գալոյանի հրաժարականից հետո, որի անունը շրջանառվում էր տարբեր սկանդալային պատմությունների առանցքում՝ սկսած գողությունից, վերջացրած նրա՝ տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճանը անվավեր ճանաչելու ԲՈԿ-ի որոշմամբ:
ՀՊՏՀ ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթին մասնակցելու համար դիմել էր նաեւ տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Էդգար Ղազարյանը։