Հետևեք մեզ։

Քարոզչության կնքահոր մեխանիզմներն ու ՔՊ-ն

19:39, 23 փետրվար 2026
Քարոզչության կնքահոր մեխանիզմներն ու ՔՊ-ն

Դեռևս 20-րդ դարի սկզբին Էդվարդ Բեռնեյսը, որը համարվում է քարոզչության կնքահայրը, ստեղծեց մեխանիզմներ,  որոնք մինչ օրս անփոխարինելի են։

Ինչի մասին է խոսքը․

Բեռնեյսն օգտագործել է ֆրեյմինգ, էմոցիոնալ ազդակներ, որոնցով հնարավոր է եղել ազդել հասարակության վրա, ձևավորել հանրային կարծիք։

Ընտրողի վրա ազդող բոլոր մեխանիզմները կարելի է բաժանել երեք խմբի․
1. Մեդիա ազդեցություն։
2. PR և անձնական շփում։
3. Հոգեբանական ազդեցություն։

Չխորանալով տեսությունների մեջ, այսօր այդ գործիքակազմն է կիրառում իշխանությունը․

Հայաստանի իշխանություններն այս կամ այն կերպ կիրառում են այդ տեխնոլոգիաները, սակայն ավելի ժողովրդական խոսքին համահունչ՝ «Երգում, երգում են, յարն անուշն է դուրս գալիս»։

Ինչու․

2018-ից՝ հավաքական նախկինի կերպար ստեղծելով Նիկոլ Փաշինյանը եկավ իշխանության, այդ նախկիններն այդպես էլ նրա օրակարգում նախկին չդարձան, միշտ ներկա են։

Թե Փաշինյանն ում մասին ինչ է խոսել, բայց իրականում ինչ է արվել նրա ստեղծած «հերոսների» նկատմամբ, այլ անդրադարձ է պահանջում, բայց փաստ այն է, որ դրանք իրար առնվազն չեն համապատասխանում:

Իշխանական ու մերձիշխանական լրատվամիջոցները մեկ սյուժե ունեն՝ նախկինները․ մեծ աճպարարությամբ ցանկացած սյուժե հանգում է մեկ մտքի՝ կմիավորվեն, նախկինները հետ կգան։

Սա արդեն Կարտ Ուուդի տեսությունն է․ 

-Ուսումնասիրել է՝ ով է հաղորդագրության հեղինակը, որքան է նրա վարկաբեկելիությունը կամ հեղինակությունը ազդում լսողի համոզման վրա և, բնականաբար, կրկնելու էֆեկտը։
 
 -Կրկնվող հաղորդագրությունները ավելի մեծ ազդեցություն են ունենում համոզման վրա։ 

 

Գյումրի 2 սցենարը, իրականում ժողովրդավար, սահմանադրական քայլ է, որից սարսափում է իշխանությունը:

Հենց այդ սարսափի պատճառով է, որ իշխանությունը բացասական ազդակներով է ներկայացնում Գյումրիի սցենարը, երբ ընդդիմությունը միավորվեց և իշխանությունը պարտվեց:

 

Ընդ որում, իշխանությունն այնքան ինքնամոռաց է սարսափում այդ սցենարից, որ մոռացել է, որ ինը տոկոսանոց Ավինյանը հենց այդ մեխանիզմով դարձավ քաղաքապետ:

 

Ինչևէ, աշխարհի բոլոր անհավանական սցենարներով իշխանության բոլոր սյուժեներն ավարտվում են մեկ եզրահանգմամբ` կմիավորվեն, Քոչարյանը կդառնա վարչապետ:

Իսկ գուցե ձեզ պետք է ձևավորել այդ բևեռը, որ մի կողմում դուք լինեք, մյուսում Քոչարյանը, մյուսները խանգարու՞մ են:

Վերլուծական

Ամենաընթերցվածները