Ներկայացնում ենք «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Աշտարակ համայնքի մեր երեք թեկնածուներին, ովքեր առաջադրվել են առաջիկա Ազգային ժողովի ընտրություններին․ այս մասին հայտարարություն է տարածել կուսակցությունը։
«Նրանք ունեն տարբեր ոլորտներում կուտակած փորձ, համայնքային աշխատանքի մասնակցություն և պատասխանատվությամբ մոտեցում հասարակական խնդիրներին։ Յուրաքանչյուրը գալիս է իր գիտելիքներով ու գործնական փորձով՝ նպատակ ունենալով նպաստել համայնքի զարգացմանն ու բնակիչների կյանքի որակի բարելավմանը։
Թեկնածուները կարևորում են արդյունավետ աշխատանքը, տեղական խնդիրների լուծումը և համայնքի առաջընթացին ուղղված համատեղ ջանքերը»,-նշված է հայտարարությունում։