Հետևեք մեզ։

Կրակոցներ` Սպիտակ տան թղթակիցների ամենամյա ընթրիքին. Դոնալդ Թրամփին և Ջեյ Դի Վենսին շտապ տարհանել են

09:29, 26 ապրիլ 2026
Կրակոցներ` Սպիտակ տան թղթակիցների ամենամյա ընթրիքին. Դոնալդ Թրամփին և Ջեյ Դի Վենսին շտապ տարհանել են

Սպիտակ տան թղթակիցների ասոցիացիայի ընթրիքի ժամանակ, որին ներկա են եղել նաև ԱՄՆ նախագահ Թրամփը, փոխնախագահ Վենսըծ կրակոցներէ հնչել,  միջադեպից հետո, նրանց անվտանգության աշխատակիցները հեռացրել են:

 

Միջոցառումը, որը տեղի էր ունենում Washington Hilton հյուրանոցում, ընդհատվել է, և բոլորին խնդրել են հեռանալ՝ մի քանի կրակոցներից հետո։ Այն հատվածում, որտեղ գտնվում էր Թրամփը, վազելով բարձրացել են հրացաններով զինված Գաղտնի ծառայության գործակալներ։ Մինչ մյուս մասնակիցները, որոնք նստած էին նախագահության սեղանի մոտ, հրահանգ են ստացել մտնել սեղանի տակ, գործակալները օգնել են Թրամփին վեր կենալ։ Նրան արագ բարձրացրել են և իրավապահների շրջապատմամբ դուրս տարել դահլիճից։

 

Associated Press-ի տվյալներով՝ միջոցառման մասնակիցները լսել են ընդհանուր առմամբ հինգից ութ կրակոց։ CNN-ը, հղում անելով Գաղտնի ծառայության գործակալին, հայտնել է, որ պահպանությունը «կանգնեցրել է» զինված անձին։

 

Axios-ի հաղորդմամբ՝ կասկածյալը զինված է եղել որսորդական հրացանով և փորձել է ճեղքել անվտանգության գիծը։ Աղբյուրի խոսքով՝ նա կրակել է Գաղտնի ծառայության աշխատակցի վրա, սակայն գնդակը դիպել է զրահաբաճկոնին։

 

Գաղտնի ծառայությունից հայտնել են, որ միջադեպը տեղի է ունեցել հիմնական ստուգման կետի մոտակայքում, և մեկ անձ ձերբակալվել է։

 

Թրամփը ավելի ուշ իր Truth Social սոցիալական ցանցում նույնպես հայտնել է կրակողի ձերբակալության մասին։

 

«Կրակողը ձերբակալված է, ես խորհուրդ տվեցի՝ «թող ամեն ինչ իր հունով գնա»», — գրել է նա։

 

New York Post-ի թղթակցի տեղեկություններով՝ կրակոցների համար ձերբակալվածը Կալիֆոռնիայի 31-ամյա բնակիչ Քոուլ Թոմաս Ալլանն է։ Washington Post-ը գրում է, որ նա ողջ է մնացել և տեղափոխվել է հիվանդանոց։

Վերլուծական

Ամենաընթերցվածները