Հետևեք մեզ։

ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանը հարսին Սահմանադրական դատարանում գործի է տեղավորել․ աղջիկն էլ Հակակոռուպցիոն դատարանում է

17:11, 18 ապրիլ 2026
ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանը հարսին Սահմանադրական դատարանում գործի է տեղավորել․ աղջիկն էլ Հակակոռուպցիոն դատարանում է

Լուսանկարում՝ Սեդա Սաֆարյանի դուստրն է՝ Լուսինե Կյուրեղյանը

 

Hayastan.news-ի տեղեկություններով՝ ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանը հարսին Սահմանադրական դատարանում աշխատանքի է տեղավորել։

Hayastan.news-ի հետ զրույցում աղբյուրը հայտնեց, որ երբ նախորդ տարի Սեդա Սաֆարյանի մտերիմ Արտակ Զեյնալյանը ընտրվել է ՍԴ դատավոր, Սեդա Սաֆարյանն իր հարսին ՀՀ վարչապետի աշխատակազմից տեղափոխել է Սահմանադրական դատարան։ 

Դեկտեմբերին Սեդա Սաֆարյանի հարսը՝ Մարիամ Գզողյանը, տեղափոխվել է ՍԴ՝ որպես Արտակ Զեյնալյանի օգնական։

Բայց սա դեռ ամենը չէ․ Սեդա Սաֆարյանի դուստրը՝ Լուսինե Կյուրեղյանն, աշխատում է Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավորներից մեկի օգնականն է։

Ի դեպ, հանրությունը հիշում է, որ ՍԴ դատավոր դառնալուց հետո Սեդա Սաֆարյանն իր ամուսնուն նշանակել էր իր վարորդ։ Չնայած, այդ հաստիքը, ըստ լուրերի՝ ՍԴ-ում կրճատվել է։

 

Ի դեպ, այսօր Նիկոլ Փաշինյանն ասում էր, որ նոր Սահմանադրության ընդունմամբ դատական համակարգում էական փոփոխություններ պետք է տեղի ունենան։

Ըստ նրա, նույնիսկ կա առաջարկ, որ սահմանադրության անցումային դրույթներում ունենանք դրույթ, որ սահմանադրության ընդունման պահից բոլոր դատավորների կարգավիճակը վերաձևակերպվի որպես դատավորի պաշտոնակատար, և միայն բարեվարքության նոր ստանդարտի հաստատմամբ վերանշանակվեն։

Ափսոս, սա վերաբերում է ոչ Սեդա Սաֆարյանին։ Վերաբերում է նրանց, որոնց շնորհիվ Հայաստանում արդարադատությունը չի մահանում։

Վերլուծական

Ամենաընթերցվածները