Հետևեք մեզ։

Ադրբեջանը հայտնում է, թե իբր Արցախից ռադիոխոչընդոտ են կիրառել Ադրբեջանին պատկանող քաղաքացիական ինքնաթիռների և Ադրբեջանի օդային տարածքով թռչող ինքնաթիռների նկատմամբ

09:47, 19 հոկտեմբեր 2023
Ադրբեջանը հայտնում է, թե իբր Արցախից ռադիոխոչընդոտ են կիրառել Ադրբեջանին պատկանող քաղաքացիական ինքնաթիռների  և Ադրբեջանի օդային տարածքով թռչող ինքնաթիռների  նկատմամբ

Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը նոր մեղադրանքներ է «պեղել»։ Ըստ այդ կառույցի՝ «Արցախից ռադիոխոչընդոտ են կիրառել «Ադրբեջանական ավիաուղիներ» ՓԲԸ-ին պատկանող քաղաքացիական ինքնաթիռների նավիգացիոն համակարգերի և արտասահմանյան ավիաընկերությունների նկատմամբ, որոնք թռիչքներ են իրականացրել՝ օգտագործելով Ադրբեջանի օդային տարածքը»։

Ադրբեջանցիներն ասում են, որ այդ մասին բազմիցս զեկուցվել է միջազգային հանրությանը:

Որպես այս ամենի «ապացույց» ադրբեջանական կողմը նշել է ինքնաշեն սարք․ «Հետաքննության ընթացքում  հայտնաբերվել է «Polyus-21M» բեռնատարի վրա ինքնաշեն եղանակով տեղադրված «Repellent-1» տիպի արտասահմանյան արտադրության էլեկտրոնային ռազմական համակարգեր»։

Վերլուծական

Ամենաընթերցվածները