ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կոչ է արել հումանիտար հրադադար հաստատել Գազայի և Իսրայելի միջև մոտ երկու շաբաթով։ «Ես կոչ եմ անում անհապաղ հումանիտար հրադադար հաստատել մոտ երկու շաբաթով»,- ասել է Գուտերեշը Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում Եգիպտոսի արտաքին գործերի նախարարության ղեկավար Սամեհ Շուքրիի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ անհրաժեշտ է շտապ օգնություն և պարենամթերք հասցնել Գազայի հատված։
Շուքրին ավելի վաղ հայտարարել էր, որ Իսրայելի կառավարությունը դեռ հնարավորություններ չի ընձեռել Գազայի հատվածում Ռաֆահ անցակետի բացման համար, որպեսզի թույլատրի մարդասիրական օգնություն հասցնել կամ երրորդ երկրների քաղաքացիների ելքն ապահովել։ Նրա խոսքով՝ «Ռաֆահը» Եգիպտոսի կողմից չի փակվել։ Նաև Շուքրին հայտնել է, որ անցակետը վերջին մի քանի օրվա ընթացքում գնդակոծվել է ոչ պակաս, քան չորս անգամ, այդ թվում՝ մեկ անգամ՝ վերանորոգման ժամանակ։