ՄԱԿ-ը ձեռնպահ է մնում Գազայի դեպքերը ցեղասպանություն որակելուց.
հանցագործությունների դասակարգումը պետք է որոշի դատարանը՝ անկախ հետաքննության հիման վրա. «Մենք մտահոգված ենք, որ ռազմական հանցագործություններ են կատարվում։ Մենք անհանգստացած ենք Գազայի բնակիչների կոլեկտիվ պատժից՝ ի պատասխան ՀԱՄԱՍ-ի դաժան հարձակումների, որոնք կարող են նաև ռազմական հանցագործություն լինել»,- ասել է Շամդասանին:
Նա Գազայում տիրող իրավիճակը գնահատել է որպես «մարդասիրական աղետ 2,2 միլիոն մարդու համար»։