Հետևեք մեզ։

Իսրայելի ցամաքային զորքերը այս գիշեր ընդլայնում են գործողությունները. Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ

20:26, 27 հոկտեմբեր 2023
Իսրայելի ցամաքային զորքերը այս գիշեր ընդլայնում են գործողությունները. Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ

Իսրայելի ցամաքային զորքերը «այս գիշեր ընդլայնում են գործողությունները»,- հայտարարել է Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ Դանիել Հագարը:

 

Հագարը նաեւ պնդում է, որ վերջին մի քանի ժամում Իսրայելն ուժեղացրել է իր ավիահարվածները Գազայի հատվածում։

 

Նրա խոսքով՝ Իսրայելը կշարունակի հարվածները Գազա քաղաքին և կրկին կոչ է անում տարհանել պաղեստինցիներին դեպի հարավ։

 

«Մենք գործում ենք Իսրայելի պետության անվտանգության շահերը պաշտպանելու համար»,- ասել է նա։

 

Իսրայելի պաշտպանության բանակը վերջին երկու օրվա ընթացքում տանկերով սահմանափակ հարձակումներ է իրականացնում Գազայի հատվածում։

Վերլուծական

Ամենաընթերցվածները