Հետևեք մեզ։

Բախվել են Արթիկ-Երևան երթուղին սպասարկող «Գազել»-ը և «ԶԻԼ 130»-ը․ վիրավորներ կան

11:35, 22 հոկտեմբեր 2024
Բախվել են Արթիկ-Երևան երթուղին սպասարկող «Գազել»-ը և «ԶԻԼ 130»-ը․ վիրավորներ կան

Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 11:15-ի սահմաններում Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհի Հնաբերդ-Գեղաձոր հատվածում բախվել են Արթիկ-Երևան երթուղին սպասարկող «Գազել»-ն ու «ԶԻԼ 130»-ը:  

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 6 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ծաղկահովիտ» բժշկական կենտրոն:  

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Արագածի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները:  


Վերլուծական

Ամենաընթերցվածները