Թուրքիայի Անթալիա նահանգում 4,5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։
Այս մասին տեղեկություն է տարածել Թուրքիայի Հանրապետության արտակարգ իրավիճակների կառավարման գործակալությունը։
Հայտարարվել է, որ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Անթալիայի ծոցում 7 կիլոմետր խորության վրա։