ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը 19 հոգու կպարգևատրի Ազատության նախագահական մեդալով։ Այս մասին տեղեկություն է տարածել Սպիտակ տան մամուլի ծառայությունը։
Ըստ տեղեկությունների՝ մրցանակակիրների թվում են ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, ամերիկացի միլիարդատեր Ջորջ Սորոսը, ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին և մոդելավորող Ռալֆ Լորենը։
«Սա երկրի բարձրագույն քաղաքացիական պարգևն է, որը տրվում է այն անձանց, ովքեր իրենց ներդրումն են ունեցել Միացյալ Նահանգների բարօրության, արժեքների կամ անվտանգության, համաշխարհային խաղաղության կամ այլ կարևոր պետական կամ մասնավոր ձեռնարկումների համար», - ասվում է հայտարարության մեջ: