Հետևեք մեզ։

Իրանը ոչ թե այսպես կոչված` «Զանգեզուրի միջանցքի» հարցով պատվիրակություն կուղարկի Թուրքիա, այլ` իրանական բեռնատարների. ինչ է ասվել իրականում

12:06, 06 հունվար 2025
Իրանը ոչ թե այսպես կոչված` «Զանգեզուրի միջանցքի» հարցով պատվիրակություն կուղարկի Թուրքիա, այլ` իրանական բեռնատարների. ինչ է ասվել իրականում

Հարևան երկրների լրատվամիջոցներում հրապարակում տեղի ունեցավ հետևյալ բովանդակությամբ. «Իրանական պատվիրակությունը շուտով կայցելի Թուրքիա այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» շուրջ բանակցությունների համար. ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակ Իսմայիլ Բաղային»։

Ադրբեջանական լրատվական գործակալություններում շատ արագ թոփ լուր դարձած «հայտարարությունը» վերաբերում է այլ հարցի, այն բացարձակ առնչություն չունի Հայաստանի հետ:

 

Ինչպես հայտնի է` իրանական բեռնատարները կայանվել են Թուրքիա-Իրան սահմանին և այդ ճանապարհին ու խնդրին է անդրադարձել երկրի ԱԳՆ խոսնակը:

 

«Իրանական բեռնատարների համար առաջացած խնդիրը տեխնիկական և ոչ քաղաքական խնդիր է: Առաջիկայում, հավանաբար, մեր կողմից պատվիրակություն կմեկնի Թուրքիա`համապատասխան կառույցների ներկայացուցիչների հետ հարցը տեղում քննարկելու համար: Հուսով ենք, որ հարցը շուտով կլուծվի»:

 

Ավելի ուշ իրանական Miranpress-ը իբր «Զանգեզուրի միջանցքին» վերաբերող լուրի մասին հայտնեց.««Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ ԱԳՆ «հայտարարությունը» «Դանեշջու» լրատվականի մեդիա քայլն էր, իսկ ԱԳՆ-ն «Զանգեզուրի» վերաբերյալ նոր դիրքորոշում չի ընդունել»։

 

Հիշեցնենք, որ Իրանի իշխանությունը, հոգևոր առաջնորդը բազմիցս են հայտարարել, որ Սյունիքը կարմիր գիծ է Իրանի համար:

Վերլուծական

Ամենաընթերցվածները