Հետևեք մեզ։

Իրանի և Ռուսաստանի միջև ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիրը կներառի նաև պաշտպանության հարցեր

14:34, 06 հունվար 2025
Իրանի և Ռուսաստանի միջև ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիրը կներառի նաև պաշտպանության հարցեր

Իրանի և Ռուսաստանի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիրը կներառի նաև պաշտպանության և անվտանգության հարցեր։

Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսում ասել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային։

«Իրանի և Ռուսաստանի միջև համագործակցության համաձայնագրի տարբեր ասպեկտներ կան, դրա կարևոր մասը տնտեսական և առևտրային ոլորտներում, էներգետիկայի, պաշտպանության և անվտանգության ոլորտներում համագործակցությունն է»,- ասել է խոսնակը։

Նրա խոսքով, այս համաձայնագիրը երկու երկրների կողմից հավանության է արժանացել ամռան սկզբին. «Իրանն ու Ռուսաստանը 20-30 տարով ընդլայնել են համագործակցությունը։ Բնական է, որ մենք պետք է թարմացնեինք նախկին փաստաթուղթը՝ ըստ ժամանակի պահանջների և հարաբերությունների մասշտաբի»։

Վերլուծական

Ամենաընթերցվածները