Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն շուտով կհեռանա Կանադայի իշխող «Լիբերալ» կուսակցության ղեկավարի պաշտոնից, սակայն վարչապետի պաշտոնը կթողնի միայն լիբերալների նոր առաջնորդի ընտրությունից հետո։ Այս մասին հայտնում է CTV հեռուստաալիքը՝ հղում անելով երկրի կառավարության աղբյուրին։
Ըստ հրապարակման` Թրյուդոն արդեն խնդրել է Կանադայի գլխավոր նահանգապետ Մերի Սայմոնին մինչեւ մարտի 24-ը ցրել խորհրդարանը։ Դա անհրաժեշտ է, որպեսզի ընդդիմադիր կուսակցությունները չկարողանան վարչապետին անվստահության քվե տան, որը նախատեսել էին հունվարի վերջին։ Սպասվում է, որ Թրյուդոն իր քաղաքական ապագայի մասին հայտարարություն կանի երկուշաբթի օրը՝ ժամը 18:45-ին:
Ընդդիմությունը և մի շարք հասարակական գործիչներ պահանջում էին Թրյուդոյի անհապաղ հրաժարականը՝ նախարարների կաբինետը վերահսկելու անկարողության պատճառով։ Մի շարք լիբերալ պատգամավորներ ևս հանդես են եկել «Լիբերալ» կուսակցության ղեկավարի պաշտոնից Թրյուդոյի հեռանալու օգտին։