Հետևեք մեզ։

«Վտանգը չի վերացել, «ֆաշիզմը» կվերացնենք». Ալիևը` Հայաստանի մասին

20:03, 07 հունվար 2025
«Վտանգը չի վերացել, «ֆաշիզմը» կվերացնենք». Ալիևը` Հայաստանի մասին

«Հայաստանին զինելը միայն նոր լարվածության կբերի. Մենք սա չենք ուզում: Մենք խաղաղություն ենք ուզում»։

 

Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այդ մասին հունվարի 7-ին տեղական հեռուստաալիքներին տված հարցազրույցում ասել է Իլհամ Ալիեւը։

 

Նշենք, որ Հայաստանը բազմիցս է հայտարարել, որ չի զինվում հարձակողական զենքով,-խմբ.:

 

Ըստ Ալիևի անհիմն գաղափարների` Հայաստանն «իրականում սպառնալիքի աղբյուր է տարածաշրջանի համար», նա ընդգծել է, որ անկախ հայկական պետությունն, ըստ էության, «ֆաշիստական ​​պետություն է: Քանի որ այս երկիրը մոտ 30 տարի ղեկավարել են ֆաշիստական ​​գաղափարախոսության կրողները»:

 

Ալիևը անհիմն որակումներ է տվել Հայաստանին, թե իբր «ֆաշիստական երկիր է» և «վտանգ է սպառնում Ադրբեջանին» և սպառնացել.
«Վտանգը չի վերացել, ուստի ֆաշիզմը պետք է ոչնչացվի։ Այն կկործանի կամ Հայաստանի ղեկավարությունը, կամ մենք։ Մենք այլ ելք չունենք»:

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները