ԵԱՀԿ գործող նախագահ, Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Էլինա Վալտոնենը հունվարի 9-ին պաշտոնական այցով կժամանի Քիշնև՝ քննարկելու տարածաշրջանային անվտանգության խնդիրները, հաղորդում է Մոլդովայի ԱԳՆ մամուլի ծառայությունը։
«Հունվարի 9-ին Ֆինլանդիայի արտգործնախարար Էլինա Վալտոնենը՝ որպես ԵԱՀԿ գործող նախագահ, պաշտոնական այցով կմեկնի Մոլդովա։
Քննարկումների ընթացքում հիմնական շեշտը դրվելու է Մոլդովայի դիմադրողականության և կայունության ամրապնդման գործում ԵԱՀԿ-ի դերին, Մերձդնեստրի հակամարտության կարգավորման գործընթացին, այդ թվում՝ Մոլդովայի եվրոպական ուղու համատեքստում, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության հարցերին»,-ասվում է նախարարության կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։