Հետևեք մեզ։

Գրենլանդիայի վարչապետը Թրամփի հայտարարություններից ֆոնին կհանդիպի Դանիայի թագավորի հետ

12:38, 08 հունվար 2025
Գրենլանդիայի վարչապետը Թրամփի հայտարարություններից ֆոնին կհանդիպի Դանիայի թագավորի հետ

Գրենլանդիայի վարչապետ Մութ Էգեդեն չորեքշաբթի օրը կհանդիպի Դանիայի թագավոր Ֆրեդերիկ X-ի հետ՝ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի՝ կղզին ԱՄՆ-ին զիջելու պահանջների ֆոնին, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Դանիայի թագավորական տունը։


Թրամփը նախկինում ասել էր, որ Գրենլանդիան պետք է դառնա Միացյալ Նահանգների մի մասը՝ ընդգծելով նրա ռազմավարական նշանակությունը ազգային անվտանգության և «ազատ աշխարհի» պաշտպանության համար, այդ թվում՝ Չինաստանից և Ռուսաստանից:

 

Նա նաև հրաժարվել է խոստանալ ռազմական ուժ չկիրառել Գրենլանդիայի և Պանամայի ջրանցքի նկատմամբ վերահսկողություն հաստատելու համար։

 

«Չորեքշաբթի օրը Գրենլանդիայի ղեկավարը Կոպենհագենում կհանդիպի Դանիայի թագավորի հետ»,- ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։

Վերլուծական

Ամենաընթերցվածները