Վրաստանի նախագահի պաշտոնում իր լիազորությունների ավարտից հետո Սալոմե Զուրաբիշվիլին դարձել է Արիզոնայի պետական համալսարանի Մաքքեյնի ինստիտուտի Հենրի Քիսինջեր 2025 հետազոտական ծրագրի մասնակից:
«Ինձ համար մեծ պատիվ է ստանալ Քիսինջերի կրթաթոշակը: Դիկտատուրայի և ժողովրդավարությունների միջև պայքարի ժամանակ շատ կարևոր է, որ մենք աջակցենք դեմոկրատական ուժերին», - ասել է Զուրաբիշվիլին:
Ինչպես նշվում է մամուլի հաղորդագրության մեջ` «Զուրաբիշվիլին կօգտագործի իր հարուստ դիվանագիտական, առաջնորդական և քաղաքական փորձը նոր ընտրությունների հասնելու և իր երկրում ժողովրդավարությունը խթանելու համար»։