Հունվարի 8-ին Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զանգահարել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևին։ Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին հայտնում է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը։
Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Ադրբեջանի և Թուրքիայի երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընդգծել է, որ իրենց երկրների միջև համագործակցությունը կզարգանա բոլոր ոլորտներում՝ «Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքով։
Թուրքիայի նախագահը նշել է, որ իր երկիրը լիովին աջակցում է Հարավային Կովկասի տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանը և կշարունակի լինել Ադրբեջանի կողքին: