Հետևեք մեզ։

Բայդենը չեղարկել է այցն Իտալիա

05:11, 09 հունվար 2025
Բայդենը չեղարկել է այցն Իտալիա

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չեղարկել է նախապես ծրագրված այցն Իտալիա՝ կենտրոնանալու Կալիֆորնիայում շարունակվող հրդեհների արձագանքման համակարգման վրա, ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան Պիերը։

 

«Լոս Անջելեսից վերադառնալուց հետո, որտեղ նա հանդիպել է ոստիկանների, հրշեջների և արտակարգ իրավիճակների ծառայությունների անձնակազմի հետ, նախագահը որոշել է չեղարկել իր ծրագրված այցն Իտալիա, որպեսզի շարունակի դաշնային բոլոր ռեսուրսներն ուղղել հրդեհների հետևանքների դեմ պայքարին»,- ասվում է Ժան-Պիերի հայտարարության մեջ:

 

Պետության ղեկավարի թարմացված ժամանակացույցի լրացուցիչ մանրամասները, ինչպես նշում է Սպիտակ տունը, կհրապարակվեն ավելի ուշ։

Վերլուծական

Ամենաընթերցվածները