Հետևեք մեզ։

Սոչիում մի քանի երկրաշարժ է տեղի ունեցել

09:13, 11 հունվար 2025
Սոչիում մի քանի երկրաշարժ է տեղի ունեցել

Այսօր առավոտյան Սոչիում մի քանի փոքր երկրաշարժ է տեղի ունեցել, որոնցից ամենահզորը եղել է 3,5 մագնիտուդով, ՌԻԱ Նովոստիին հայտնել է հանգստավայրի սեյսմոլոգիական կայանի ղեկավար Ելենա Կարպովնան։

«Վերջին մի քանի ժամվա ընթացքում երկրաշարժերի պարս է եղել, ամենաուժեղը եղել է 4:47-ին՝ 3.5 բալ ուժգնությամբ»,- ասել է նա:


Այսօր առավոտյան սոցցանցերում ցնցումների մասին հաղորդագրություններ են հայտնվել: Դատելով մեկնաբանություններից՝ դրանք զգացվել են քաղաքի տարբեր շրջաններում։ Ինչպես ՌԻԱ Նովոստիին հայտնել են արտակարգ իրավիճակների ծառայություններից, վնասների մասին տեղեկություններ չկան։


Ստորգետնյա ցնցումների աղբյուրը, ըստ հաշվարկների, գտնվել է լեռներում՝ Լազարևսկի շրջանի ուղղությամբ՝ Բիթխա միկրոշրջանից մոտավորապես 20 կիլոմետր հեռավորության վրա։

Վերլուծական

Ամենաընթերցվածները