Օլաֆ Շոլցը պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունից, հայտնում է Bild-ը։ Շաբաթ օրը Բեռլինում տեղի է ունեցել կուսակցության համագումարը, որին Շոլցն արդեն հանդես է եկել նախընտրական ընդարձակ ելույթով։
«Շաբաթ օրը Բեռլինում տեղի ունեցած SPD համագումարում դաշնային կանցլեր Օլաֆ Շոլցը (66 տարեկան) պաշտոնապես ընտրվել է որպես սոցիալ-դեմոկրատականների կանցլերի թեկնածու»,- գրում է Bild-ը։