Հետևեք մեզ։

Նիդերլանդներում բողոքի ցույցի ժամանակ մոտ 700 մարդ է բերման ենթարկվել

10:09, 12 հունվար 2025
Նիդերլանդներում բողոքի ցույցի ժամանակ մոտ 700 մարդ է բերման ենթարկվել

Մոտ 700 մարդ բերման է ենթարկվել բնապահպան ակտիվիստների բողոքի ակցիայի ժամանակ, որը տեղի է ունեցել Հաագայի տարածքում մայրուղու վրա, հայտնում է DutchNews պորտալը։ «Ընդհանուր առմամբ մոտ 700 մարդ բերման է ենթարկվել և ավտոբուսով տեղափոխվել ADO Den Haag ֆուտբոլային մարզադաշտ, որտեղ նրանք ազատ են արձակվել: Տասներկու մարդ ձերբակալվել է այլ հանցագործությունների համար և ուղարկվել է ոստիկանական բաժանմունք՝ հարցաքննության»,- գրում է պորտալը։

 

Նշվում է, որ Հաագայի ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել ցուցարարներին ցրելու համար։

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները