Հետևեք մեզ։

Կրասնոյարսկ-Սանկտ Պետերբուրգ չվերթի ուղևորները 15 ժամ անցկացրել են առանց սննդի. ինքնաթիռը երրորդ անգամ է փորձում հասնել Սանկտ Պետերբուրգ (տեսանյութ)

19:06, 12 հունվար 2025
Կրասնոյարսկ-Սանկտ Պետերբուրգ չվերթի ուղևորները 15 ժամ անցկացրել են առանց սննդի. ինքնաթիռը երրորդ անգամ է փորձում հասնել Սանկտ Պետերբուրգ (տեսանյութ)

Nordwind-ի Կրասնոյարսկ-Սանկտ Պետերբուրգ չվերթի ուղևորները վատ եղանակի պատճառով 15 ժամ անցկացրել են առանց սննդի: Ինքնաթիռը երրորդ անգամ է փորձում հասնել Սանկտ Պետերբուրգ։ Mash-ի փոխանցմամբ` Մոսկվայի ժամանակով մոտավորապես ժամը 7:00-ին ինքնաթիռը թռել է Սանկտ Պետերբուրգ, սակայն եղանակային պայմանների պատճառով գնացել է այլընտրանքային «Շերեմետևո» օդանավակայան։ Այնտեղ ուղևորները երկու ժամից ավելի նստել են ինքնաթիռում՝ սպասելով լիցքավորման և մեկնելու:

 

Ժամը 16:00-ի սահմաններում հրամանատարը հայտնել է, որ եղանակը լավացել է, սակայն Պուլկովո տանող ճանապարհին կրկին վատացել է, և ինքը ստիպված է եղել վերադառնալ «Շերեմետևո»։

 

Մարդիկ ամբողջ օրն անցկացրել են առանց սննդի  և ջրի(նման թռիչքի համար նախատեսված չէ): Այժմ օդանավը կրկին փորձում է թռչել Սանկտ Պետերբուրգ. այնտեղ եղանակն արդեն բարելավվել է։

 

Տեսանյութը` Telegram-ում:

Վերլուծական

Ամենաընթերցվածները