Հետևեք մեզ։

Դատարանը Սաակաշվիլիին դատապարտել է 4.5 տարվա ազատազրկման

08:50, 17 մարտ 2025
Դատարանը Սաակաշվիլիին դատապարտել է 4.5 տարվա ազատազրկման

Դատարանը Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին մեղավոր է ճանաչել պետական ​​սահմանն ապօրինի հատելու մեջ։

 

Թբիլիսիի քաղաքային դատարանի դատավոր Միխայիլ Ջինջոլիանիի որոշմամբ՝ Սաակաշվիլին դատապարտվել է 4 տարի 6 ամիս ազատազրկման։

 

Նախկին նախագահը լրացուցիչ դատապարտվել է 8 տարվա ազատազրկման՝ բյուջետային միջոցների յուրացման մեղադրանքով՝ ընդհանուր 12 տարի 6 ամիս ժամկետով։ Սաակաշվիլիի կողմնակիցները, ովքեր դատավճռի հրապարակման ժամանակ գտնվում էին դատարանի դահլիճում, բողոքի ակցիա էին իրականացնում «Ստրուկնե՛ր» կարգախոսներով։

 

Սաակաշվիլին անձամբ չի մասնակցել նիստին։

 

Նշենք, որ սա Թբիլիսիի քաղաքային դատարանի կողմից Սաակաշվիլիի գործով վերջին օրերին կայացրած երկրորդ վճիռն է։ Այժմ նրա դեմ միայն մեկ քրեական մեղադրանք է մնացել՝ կապված նոյեմբերի 7-ի դրվագի հետ։

Վերլուծական

Ամենաընթերցվածները