Ազգային ժողովի պատգամավոր Հովիկ Աղազարյանին մեղադրանք է ներկայացվել Քրեական օրենսգրքի երկու հոդվածով։
Hayastan.news-ը Հակակոռուպցիոն կոմիտեից տեղեկանում է, որ Քրեական օրենսգքրի 435-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և 276-րդ հոդվածի հատկանիշներով՝ ծառայողական կամ մասնագիտական պարտականությունները կատարելու համար ապօրինի վարձատրություն ստանալն առանձնապես խոշոր չափերով։
Նշենք, որ 435-րդ հոդվածն ավելի խիստ պատիժ է սահմանում։ Ըստ այդմ՝ Հովիկ Աղազարյանին սպառնում է ազատազրկում` յոթից տասներկու տարի ժամկետով։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ նրա նկատմամբ խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը։