Ապրիլի 6-ին բնակարանային գողություն է տեղի ունեցել Երևանում։ Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ Լևոն Դալլաքյանը ոստիկանությանը հայտնել է, որ ապրիլի 4-ի՝ ժամը 14:00-ից մինչև ապրիլի 6-ի՝ ժամը 18:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք ապօրինի մուտք են գործել Միկոյան փողոցում գտնվող իր բնակարան և կատարել գողություն։
Նշված հասցե են մեկնել ոստիկանության Դավիթաշենի բաժնի հերթապահ խումբը՝ բաժնի պետ Արմեն Հարությունյանի գլխավորությամբ։
Տեղում Դալլաքյանը ոստիկաններին հայտնել է, որ իրեն անհայտ հանգամանքներում են մուտք գործել իր բնակարան և գողացել ոսկյա զարդեր։
Նախաձեռնվել է քրեական վարույթ։
Կայքի տեղեկություններով՝ Դալլաքյանն աշխատում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ծննդատան բաժանմունքի ղեկավար, իսկ նրա տնից գողացված ոսկեղենը գնահատվում է մոտ 2 միլիոն դրամ։
Թալանել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ծննդատան բաժանմունքի ղեկավարի բնակարանը
09:42, 08 ապրիլ 2025