Անթալիայի ֆորումի շրջանակներում կազմակերպված պանելային քննարկման ժամանակ ՀՀ ԱԳՆ ղեկավար Արարատ Միրզոյանը վստահեցրել է` ՀՀ Սահմանադրությունում չկա որևէ կետ, որտեղ նշվում է, որ Ղարաբաղը Հայաստանի մաս է։
«Դուք կարող եք ստուգել և ուղղել ինձ, եթե ես սխալվում եմ, բայց վստահեցնում եմ՝ չեմ սխալվում: ՀՀ Սահմանադրության մեջ ոչինչ չի ասվում այն մասին, որ Ղարաբաղը Հայաստանի մաս է, ոչինչ չկա:
Ընդհակառակը` մենք մեր մտահոգություններն ունենք Ադրբեջանի Սահմանադրության հետ կապված, բայց անընդհատ չենք բարձրացնում այդ հարցը, որովհետև համաձայնագրի նույն տեքստում ունենք դրույթ, որում ասվում է, որ կողմերից որևէ մեկը չի կարող վկայակոչել իր ներքին օրենսդրությունը` համաձայնագրի չկատարելն արդարացնելու համար»,– ասել է Միրզոյանը։