Հետևեք մեզ։

Մեր տղաներն այնքան հզոր են, որ արդեն միմյանց դեմ են պայքարում. Գագիկ Ծառուկյանը շնորհավորել է չեմպիոններին և շնորհակալություն հայտնել մարզչական կազմին

20:28, 20 ապրիլ 2025
Մեր տղաներն այնքան հզոր են, որ արդեն միմյանց դեմ են պայքարում. Գագիկ Ծառուկյանը շնորհավորել է չեմպիոններին և շնորհակալություն հայտնել մարզչական կազմին
 
ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն անդրադարձել է Եվրոպայի առաջնությունում Գարիկ Կարապետյանի և Սիմոն Մարտիրոսյանի հաղթական ելույթներին
 
 
«Րոպեներ առաջ Քիշնևում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում մեր երկու ծանրորդները՝ Գարիկ Կարապետյանն ու Սիմոն Մարտիրոսյանը լավագույնը ճանաչվեցին: Գարիկը՝ ոսկե, իսկ Սիմոնը արծաթե մեդալակիր են: Որպես ՀԱՕԿ նախագահ ես հպարտությամբ եմ արձանագրում, որ մեր տղաներն այնքան հզոր են, որ արդեն միմյանց դեմ են պայքարում ու լավագույնների տիտղոսին արժանանում։
 
Ուզում եմ սրտանց շնորհավորել մեր մարզիկներին տպավորիչ հաղթանակի համար և շնորհակալություն հայտնել մարզչական կազմին՝ կատարած ահռելի աշխատանքի համար։ Հայաստանին հենց այսպիսի հաղթանակներ են պետք՝ արժանապատիվ, անվերապահ ու համազգային հպարտություն պարգևող»։

Վերլուծական