Հետևեք մեզ։

Լիանա Գյուրջյանը՝ ծանրամարտի Եվրոպայի փոխչեմպիոն, Տաթև Հակոբյանը 4-րդն է

22:47, 20 ապրիլ 2025
Լիանա Գյուրջյանը՝ ծանրամարտի Եվրոպայի փոխչեմպիոն, Տաթև Հակոբյանը 4-րդն է
Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր, Եվրոպայի Մ23 տարեկանների կրկնակի հաղթող, աշխարհի երիտասարդական առաջնության ոսկե մեդալակիր Լիանա Գյուրջյանը Մոլդովայում ավարտին մոտեցող Եվրոպայի առաջնության արծաթե մեդալին արժանացել է երկամարտի 246 կգ արդյունքով։
 
22-ամյա Գյուրջյանը պոկում վարժությունում հաջող է կատարել երեք մոտեցումները և 106 կգ արդյունքով զբաղեցրել է 4-րդ տեղը։ Հրում վարժությունում դարձյալ 3 հաջող մոտեցմամբ գլխավերևում պահել է 140 կգ կշռող ծանրաձողն ու փոքր արծաթե մեդալ նվաճել։
 
Այս քաշային կարգում Հայաստանի մյուս ներկայացուցիչ, Եվրոպայի փոխչեմպիոն, աշխարհի գավաթի խաղարկության բրոնզե մեդալակիր Տաթև Հակոբյանը փոքր արծաթե մեդալ է նվաճել պոկում վարժությունում։ Նա հաջող է կատարել բոլոր 3 մոտեցումները, գլխավերևում պահել է նախ 102, ապա 106 և 110 կգ կշռող ծանրաձողերը։ Հրում վարժությունում նա բարձրացրել է 122 կգ կշռող ծանրաձողը և երկամարտի 232 կգ արդյունքով զբաղեցրել է 4-րդ տեղը։