Հետևեք մեզ։

Տարիների քրտնաջան աշխատանք, պայքար ու արդյունք․ շնորհակալություն մարզիկներին և մարզիչներին․ Հրաչյա Ռոստոմյան

13:21, 21 ապրիլ 2025
Տարիների քրտնաջան աշխատանք, պայքար ու արդյունք․ շնորհակալություն մարզիկներին և մարզիչներին․ Հրաչյա Ռոստոմյան
ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը գրում է․
 
«Ուրիշ բառով չեմ կարող նկարագրել այս պահի զգացողությունս։ Գարիկ Կարապետյանը՝ Եվրոպայի կրկնակի չեմպիոն, իսկ Սիմոն Մարտիրոսյանը՝ փոխչեմպիոն են։ Տարիների քրտնաջան աշխատանք, հետևողականություն, պայքար ու արդյունքն այսօր այնպիսինն է, որ Եվրոպայի ուժեղագույն ծանրամարտիկների շարքում առաջին երկու լավագույններն իրենց քաշային կարգում հենց մեր հայ մարզիկներն են։ Հատուկ շնորհակալություն մարզիչներին իրենց անմնացորդ նվիրումի ու աշխատանքի համար։ Շնորհակալություն Գարիկին ու Սիմոնին՝ հայ ժողովրդին հաղթանակի բերկրանքի հիանալի զգացողությունը խորհրդանշական այս օրով պարգևելու համար։ Հայաստանն այսօր, առավել քան երբևէ, ունի հաղթանակների կարիք և դո՛ւք դա արեցիք․․․ Ապրե՛ք, տղերք»։
 
 
 
 
 

Վերլուծական