1965 թվականի հենց այս օրը Թալինի շրջանի Արեգ գյուղում ծնվեց ապագա ՀՀ ազգային հերոսը․ գրում է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը․
«Թաթուլ Կրպեյանը Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում ուսանելուն զուգահեռ՝ միացել է ազատագրական շարժմանը։
Լինելով Արցախյան շարժման երիտասարդական թևի առաջնորդներից՝ հսկայական ներդրում է ունեցել կազմակերպչական աշխատանքներում։
Նա իր ողջ էությամբ հայկական մշակույթի կրողն էր․ երգում էր «Մարաթուկ» ազգագրական երգի-պարի համույթում, վերհանում, մոռացությունից փրկում ազգային երգերն ու պարերը։
Թաթուլ Կրպեյանը 1990-1991 թթ․ ղեկավարել է Գետաշենի ենթաշրջանի ինքնապաշտպանությունը։ Զոհվել է 1991 թվականի ապրիլի 30-ին՝ «Օղակ» գործողության ժամանակ։
Հավերժ փա՛ռք Թաթուլին և հայրենիքի ազատագրման համար կյանքը նվիրաբերած մեր բոլոր հերոսներին»։